«Հայերի համար երաժշտությունը հիշողություն է». BBC-ն հոդված է նվիրել Կոմիտասի ստեղծագործությանը
Բրիտանական «BBC Classical Music» պարբերականը հոդված է հրապարակել, որը նվիրված է կոմպոզիտոր Կոմիտասին (Սողոմոն Սողոմոնյան), որը դարձել է 1915թ․-ին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքների զոհը։
«Ո՞վ է Հայաստանի մեծագույն կոմպոզիտորը։ Շատերը կասեն, որ Արամ Խարատրյանն է․ էլ ո՞ր հայ կոմպոզիտորի մասին է լսել ամբողջ աշխարհը։ Բայց նույն հարցը տվեք յուրաքանչյուր հայի, եւ դուք, հանավաբար, կլեք Կոմիտասի անունը»,- նշում է հոդվածի հեղինակ Մայքլ Չերչը։
Նա նշում է, որ Կոմիտասի ժառանգությունը համեստ է՝ մոտ 80 խմբերգ եւ երգեր, հայկական ազգային երգերի մշակումներ եւ մեներգեր դաշնամուրի նվագակցությամբ։ «Սակայն ինչպես խոսոտովանել է նրա ամեհայտնի հայրենակիցներից մեկը՝ Արամ Խաչատրյանը, նա միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է Չերչը։
Մայքլ Չերչը հրապարակել է հոլովակը, որում Արցախյան 44-օրյա պատկերազմի ընթացքում հայ թավշութակահար Սեւակ Ավանեսյանը Կոմտասի ստեղծագործությունը նվագում է Շուշիի հրետակոծված եկեղեցում։
«Հայերի համար երաժշտությունը հիշողություն է։ Եվ ամեն անգամ, երբ նրանք հավաքվում են՝ հարգելու հանգուցյալների հիշատակը, նրանք երգում են նաեւ իրենց կոմպոզիտորի՝ Կոմիտաս Վարդապետի երգերը, որը խոսում է իր իր ազգի համար»,- գրում է հեղինակը։