Լեւոն Տեր-Պետրոսյան. Վանոյի աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր թիմակից Վանո Սիրադեղյանի վերաբերյալ ավելի վաղ՝ 1996-ին արտահայտած կարծիքն ու դրան մեկ տարի անց Սիրադեղյանի արձագանքը.
««Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երևույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի և խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»:
Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ.
«Ավելի լավ, քան Նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ չի… Նա երևույթ է»: Ինձ թվում է լավ է գնահատել»:
Վանո Սիրադեղյան, 1997թ»։