Վոլոչկովան դատական հայց է ներկայացրել «Стрелок» խմբի մենակատարի դեմ իր անվայել լուսանկարի արտահոսքի համար

0

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դատական հայց է ներկայացրել երգչուհի Կատերինա Լյուբոմսկայայի դեմ իր անձնական լուսանկարի՝ համացանց արտահոսքից հետո։ Այդ մասին Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհին հայտնել է ինստագրամյան էջում։

«Այդ պրովոկացիայի կազմակերպիչ Կատերինա Լյուբոմսկայայի դեմ գործ է հարուցվել 137-րդ հոդվածով։ Շնորհակալ եմ Մոսկվայի եւ մոսկովյան շրջանի դատախազությանը, ինչպես նաեւ Կրասնոգորսկի շրջանի քննչական կոմիտեին օպերատիվության եւ անցկացրած հետաքննության համար, ինչպես նաեւ հանցավոր գործողությունների եւ իմ անձնական կյանք ներխուժումը բացահայտելու համար։ Ցանկացել են պրովոկացիա անել, արդյունքում անձամբ են վճարել։ Որպեսզի մյուսներին խրատ լինի նման հիմարություններով չզբաղվելու»,- հայտարարել է Վոլոչկովան։

Ամռանը համացանցում կադր էր հրապարակվել, որում Վոլոչկովան կարիքները հոգում է քաղաքից դուրս գտնվող իր հողամասի ծառի տակ։ Աստղն անմիջապես հայտարերել է, որ իր դեմ հալածանքը կազմակերպել է Լյուբոմսկայան։

Leave A Reply

Your email address will not be published.