Հայ մրցավարները և տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

0

Հայ մրցավարները և տեսուչը հոկտեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Սոֆիկ Թորոսյանը, որպես գլխավոր մրցավար, և Լիանա Յաղմուրյանը, որպես գլխավոր մրցավարի օգնական, կսպասարկեն կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանը և մրցավարի օգնական Խաչատուր Հովհաննիսյանը կսպասարկեն Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 6-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:

Արման Ալաբերքյանը կսպասարկի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության 4-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 24-ը Շվեդիայում կայանալիք հանդիպումները:

Գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը և մրցավարի օգնականներ Ատոմ Սևգուլյանն ու Սարգիս Հովհաննիսյանը կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի «Մինսկ»-«Դաուգավպիլս» հանդիպումը:

Գլխավոր մրցավար Արաքսյա Սարիբեկյանը, մրցավարի օգնականներ Լիանա և Քրիստինե Գրիգորյանները, ինչպես նաև Արտեմ Գասպարյանը, որպես չորրորդ պաշտոնյա, կսպասարկեն Կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բելառուս-Նիդերլանդներ հանդիպումը Մինսկում:

Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորյանը ստացել է միանգամից 2 նշանակում՝

Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ուկրաինա-Ֆարերյան կղզիներ

Հոկեմբերի 26, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ղազախստան — Ֆրանսիա    

Leave A Reply

Your email address will not be published.