«Ինդիանա Ջոնսի» թողարկումը կրկին հետաձգել են

0

Disney եւ Marvel կինոստոիդիաները հետաձգել են մի քանի ֆիլմերի թողարկումը, որոնց շարքում է նաեւ «Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը, որը ծրագրվում էր կինոթատրոններում ցուցադրել 2022թ․-ի հուլիսի 29-ին, հայտնում է Deadline-ը։

Ինդիանա Ջոնսի արկածների մասին նոր նախագծի թողարկումը հետաձգել են մեկ տարով՝ մինչեւ 2023թ․-ի հուլիսի 30-ը։

Բացի այդ՝ «Բժիշկ Սթրենջ»-ի թողարկումը հետաձգել են մինչեւ 2022թ․-ի մայիսի 6-ը, «Թոր. սեր եւ որոտինը»՝ մինչեւ հուլիսի 8-ը, «Սեւ հովազը 2»-ինը՝ մինչեւ նոյեմբերի 22-ը, «Մարդ-մեղու 3»-ինը՝ մինչեւ 2023թ․-ի հուլիսի 28-ինը, «Մարվելները»՝ մինչեւ 2023թ.-ի փետրվարի 17-ը։

Պորտալի տեղեկություններով՝ վարձույթի գրաֆիկում կատարված փոփոխությունները կապված են կինոարտադրության ոլորտում «դոմինոյի էֆեկտի» հետ։ Նախագծերի մի մասը գտնվում է մշակման փուլում, մյուսներն ավարտվել են, «Disney» ընկերությունը պարզապես փոխում է թողարկումների գրաֆիկը։

Leave A Reply

Your email address will not be published.