Աշնանային․ Աննա Հարությունյանի լուսանկարը Մոսկվայից
Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, որը համադրել է նույն երանգի վերարկուի հետ։ Աննան արձակել է մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել արեւային ակնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։
Օրեր առաջ հրապարակված կադրում Աննան առանց շպարի էր, մազերն արձակված էին։ Նա ամառային բլուզ էր կրում, իսկ հրապարկմանը կից գրել էր․ «Այն միակը, որի հետ անցկացնելու ես ողջ կյանքդ, դու ես: Սիրի՛ր քեզ»։