Գորիս խոշորացված համայնքում 6256 ձայնով հաղթել է Առուշ Առուշանյանը
Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։
Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։