Ժաննա Ֆրիսեկի՝ 100 000 ռուբլի արժեքով զգեստը նվիրել են կույր հարսնացուի

0

Հանգուցյալ երգչուհի Ֆաննա Ֆրիսկեի ընտանիքը որոշել է նրա զգեստը նվիրել կույր հարսնացու Կրիստինային։ Նրա խոսքով՝ իր համար մեծ պատիվ է ստանալ երգչուհու իրերը։ 

շ«Մենք այդպես ենք որոշել։ Բոլորս միասին։ Մենք եւ մեր հիմնադրամը։ Վերջերս ներկա էինք կույրերի հարսանիքի։ Երիտասարդներ։ Նրանք 26 տարեկան են։ Մենք որոշեցինք այդ երեխաներին նվիրել Ժաննայի զգեստը։ Նաեւ էլեկտրոնային դաշնամուր ենք նվիրել»,- Teleprogramma-ին հայտնել է երգչուհու հայրը։

Զգեստը, որը բաժին է հասել կայուր հարսնացու Կրիստինային, Ժաննա Ֆրիսկեն կրել է «MTV Russia music awards 2008» մրցանակաբաշխության ընթացքում։ Ավելի վաղ այն աճուրդի էր հանվել 100 000 ռուբլիով, սակայն գնորդ չէի գտնվել։ «Հավանաբար, այդպես էլ պետք է լիներ, որ Ժաննայի հիասքանչ զգեստը հայտնվեր Կրիստինայի ձեռքերում՝ սիրալիր աղջիկ, որը շատ լավ է երգում»,- ասված է «Ժաննա Ֆրիկսե․ ես կողքիդ եմ» հիմնադրամի Ինստագրամյան էջում։

Բացի այդ՝ ընտանիքը ծրագրում է վաճառել Ֆրիսկեի եւս մեկ համերգային զգեստ։ «Որ մարդկանց մոտ հիշողություն մնա։ Ժաննայի իրերը կտանք կարիքավորներին, որ մեր դստերը չմոռանան»,- ասում է Վլադիմիր Ֆրիսկեն։

Leave A Reply

Your email address will not be published.