Հենրիխ Մխիթարյանն ու Ժերար Պիկեն շնորհավորել են Նիկիտա Սիմոնյանին

0

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն շնորհավորել են լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալ է նվաճել Մելբուռնի 1958թ. Օլիմպիական խաղերում, ինչպես նաեւ մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: 

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:

Leave A Reply

Your email address will not be published.