Դավիթ Տոնոյանը մեսիջներ է ուղարկել իշխանությանը

0

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումը  հայտարարություն էր տարածել։

Հայտարարությամբ պաշտպանները ընդգծում են, որ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն այդ հայտարարությունը նման չէ, հիմնականում քրեական գործերով անցնող անձնաց մեղադրանքը չընդունելուն կամ հանրության «աչքից չընկնելուն» ուղղված քայլերին։ Այստեղ հստակ մեսիջներ կան, իսկ սլաքներն ուղղված են իշխանության կողմը։

«Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել»: Այստեղ հստակ ընդգծում են, որ իրենք են օրակարգ թելադրելու և եթե իշխանությունը ընդառաջ չգնա հնարավոր է,որ Տոնոյանը խոսի, քանի որ «որևէ պարագայում չի ընդունի» մեղավորությունը։

Հայտարարությունում նաև ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:

Այստեղ Տոնոյանն ասում է, ես չեմ խոսել և եթե ինձ բաց թողնեք կշարունակեմ լռել,  խորհուրդ է տալիս չանել այնպես, որ ինքը ստիպված լինի խոսել։ Հաջորդ պարբերությամբ էլ հայտնում է, թե դա ոնց անեն․ «Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»:

Այսինքն՝ իշխանությունը փորձագետների միջոցով հերքում է Տոնոյանի մեղավորությունը և հայտարարում, որ կատարված անաչառ քննությամբ պարզ դարձավ, որ նախկին նախարարը մեղավոր չէր՝ փոխարաենն էլ Տոնոյանը ընդհատակ է անցնում։

Բայց եթե սցենար նկարագարծի նման չեղավ փաստաբանական խումբը զգուշացրել է․ «Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»: Այսինքն՝ Տոնոյանի կխոսի։

Նկատենք, որ Տոնոյանի ձերբակալումից  ի վեր, ՔՊ-ական պատգամավորներից և ոչ մեկ չշտապեց մեղադրանքներ հնչեցնել, ինչը սովորաբար արվում է, նույնիսկ Անդրանիկ Քոչարյանը, որ թվում էր, թե առաջինը պիտի քար նետի, ասաց թողնենք քննությանը, դեռ չեն որոշել կարո՞ղ են Տոնոյանին լռեցնել, թե՞ ոչ։ Իսկ այդ դեպքում բաց է մնում այն հարցը, թե ինչո՞ւ Տոնոյանին ձերբակալեցին։ Պատերազմից հետո ընդհատակ անցած և երկրից հեռացած նախարարը հանկարծ հետ է գալիս։ Այստեղ կար երկու վարկած՝ եկել է մեղքն ընդունի և պատիժը կրի կամ էլ խոսի, քանի որ արդեն կոկորդին շատ բան կանգնած և ապազգային քաղաքականության հետ չի հաշտվում, իսկ հիմա փորձել խոսելու պատասխանն է ստանում և խոստանում է շարունակել լռել։

Փաստաբանական խմբի նման հայտարարությունից հետո, հավանաբար կհաջորդի կալանքի դեմ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելը, իսկ դատարանի որոշումից էլ պարզ կդառնա առաջարկված գործարքն ընդունելի՞ էր, թե՞ ոչ։  

Leave A Reply

Your email address will not be published.