Գիտեի՞ք արդյոք. «Քաղցած խաղեր. եւ բռնկվում է կրակը». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին
NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ֆրենսիս Լոուրենսի ՝ 2013թ.-ի « Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» ժապավենի մասին։
Եվ այսպես…
1. Ֆիլմը գրող Սյուզան Քոլինզի համանուն վեպի էկրանավորումն է։
2. ֆիլմի ռեժիսորի համար դիտարկվել են Դևիդ Կրոնենբերգը, Ալֆոնսո Քուարոնը և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն։ Սակայն ռեժիսորական աթոռն զբաղեցրեց է Ֆրենսիս Լոուրենսը։
3. Կապիտոլիումի որոշ տեսարաններ նկարահանվել են Atlanta Marriott Marquis հյուրանոցում: Սա այն հյուրանոցներից մեկն է, որտեղ տեղի է ունենում «Dragon Con» ամենամյա համագումարը:
4. Թեյլոր Քիթչը, Արմի Համերը, Գրանտ Գաստինը, Լյուկ Միտչելը եւ Գարեթ Հեդլունդը դիտարկվել են Ֆինիք Օդեյրի դերի համար: Ի վերջո, դերը բաժին հասավ Սեմ Կլաֆլինին։
5. Արենայում նկարահանումների ժամանակ Ջենիֆեր Լոուրենսը պատահմամբ նետով հարված է հասցրել իրեն եւ ընկել լողավազանը, ինչի պատճառով նա մասամբ խլացել էր 6 օրով:
6. Ձուկը, որը տեսարաններից մեկում ուտում են Քեթնիսը, Ֆիննիկը եւ Փիթը, իրականում հում էր:
7. «Coldplay» խմբի «Atlas» երգը դարձել է ֆիլմի առաջին պաշտոնական սաունդթրեքը և ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի։
8. Զոյի Ագգելիկին եւ Միա Վասիկովսկան դիտարկվում էին Ջոաննա Մեյսոնի դերի համար, սակայն կերպարը մարմնավորել է Ջեննա Մելոունը:
9. Ջենա Մելոունը պատմել է, որ այն տեսարանը, որտեղ ինքը մերկ է, նկարահանվել է հյուրանոցի աշխատող վերելակում եւ իրենից շատ ջանքեր է պահանջել:
10. Առաջին «Քաղցած խաղերի» ռեժիսոր Գերի Ռոսը շարունակությունը նկարահանելու իր մերժումը հիմնավորել է արտադրության չափազանց սուղ ժամանակացույցով։
11. 130 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է 865 մլն դոլար: