«Աշնանային տրամադրություն». Մարգարիտա Պոզոյանի «street style»-ը
Երգչուհի Մարգարիտա Պոզոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Մարգարիտան կապույտ գույնի վերնաշապիկ է կրում, վերարկու։ Ռուսաստանաբնակ երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Աշնանային տրամադրություն»,- հրապարակումը մակագրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։ Ռուսաստանաբնակ երգչուհին ծաղկային պրինտով զգեստ էր կրում: Մարգարիտան հավաքել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեային ակնոց, վզնոց։ «Վիտամին Դ ու Երեւան»,- մեկնաբանություններում գրել էր Մարգարիտան։