Վալերի Գարկալինին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին

0

Թատրոնի եւ կինոյի ռուս դերասան Վալերի Գարկալինին միացել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հայտնում է Telegram-յան Baza ալիքը։

Ժողովրդական արտիստը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ախտահարված է թոքերի 75-85 տոկոսը։

67-ամյա Գարկալինին հոսպիտալացրել են հոկտեմբերի 2-ին, կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել։ Դերասանի վիճակն արագորեն վատանում էր, ավելի ուշ նրան տեղափոխել են վերակենդացաման բաժանմունք։ Հիվանդությունը զարգանում է սրտի հետ կապված քրոնիկ խնդիրների ֆոնին։

Leave A Reply

Your email address will not be published.