Կիրա Նայթլին «Բոստոնյան մարդասպանը» դրամայում կխաղա գլխավոր դերը

0

Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին կխաղա գլխավոր դերը «20th Century Studios» ստուդիայի «Բոստոնյան մարդասպանը» դրամայում, հայտնում է Deadline-ը։

Ժապավենի ռեժսորը կլինի Մեթ Ռասկին, պրոդյուսերները՝ Ռիդլի Սքոթը, Քեւին Ուոլշը, Թոմ Ակերլին եւ Ջոզի Մաքնամարան։

Ֆիլմի սյուժեի հիմքում ամերիկացի սերիական մարդասպանի՝ Ալբերտ դե Սալվոյի իրական պատմությունն է։ Գործողությունները զարգանում են 1960-ականներին։ Նայթլիի հերոսուհին լրագրող Լորետա Մաքլահլինն է, որն առաջինն է բացահայտել մոլոգարի պատմությունը։

Նկարահանումները կմեկնարկեն Բոստոնում 2021թ.-ի դեկտեմբերին։ Առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ժապավենի պրեմիերան։

Leave A Reply

Your email address will not be published.