Լեոնարդո Բոնուչին ներողություն է խնդրել կարմիր քարտի համար

0

Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին ներողություն է խնդրել երկրպագուներից կարմիր քարտի համարը, որը ստացել էր Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի հանդիպման 42-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար։ Իտալացիները 1։2 հաշվով պարտվել էին Իսպանիայի թիմին։

«Ես ձեզնից շատ եմ զայրացած, եւ առաջին հերթին իմ պատճառով։ Ես ներողություն եմ խնդրում։ Բայց Իտալիայի այս հավաքականն ավելի կբարձրանա եւ կլինի ավելի ուժեղ»,- Ինստագրամում գրել է Բոնուչին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականից կրած պարտությունով ավարտվեց Իտալիայի հավաքականի անպարտելի շարքը՝ 37 հանդիպում։ Նախորդ անգամ իտալացիները պարտվել էին 2018թ․ սեպտեմբերի 10-ին Պորտուգալիային (0։1) դարձյալ Ազգերի լիգայում։

Leave A Reply

Your email address will not be published.