Բաղդասարով. Ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը Հայաստանի տարածքով ամոթալի բան է
Դժվար է պատկերացնել ավելի ամոթալի երեւույթ, քան ադրբեջանա-իրանական հակամարտության ֆոնին Հայաստանի տարածքով ադրբեջանական ավիացիայի անարգել թռիչքը: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ, պատմաբան Սեմյոն Բաղդասարովը:
«Մի կողմից, Հայաստանի արտգործնախարարը խոսում է Իրանի հետ հատուկ հարաբերությունների մասին, իսկ մյուս կողմից մենք շատ տարօրինակ գործողություններ ենք տեսնում: Ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունը հավանաբար լիակատար հարբածության կամ դանդաղ ընթացող շիզոֆրենիայի վիճակում: Դա նշանակում է, որ վաղը իրանական կողմն իր պահանջները կներկայացնի Հայաստանին: Հիշեցնեմ, որ Հայաստանի` դեպի արտաքին աշխարհ ելքերից մեկն անցնում է Իրանով, եւ ամենադժվար պահին իրանցիներն այս հարցում օգնել են Հայաստանին:
Արդարացումները` իբր «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի օդային տարածքի` քաղաքացիական ինքնաթիռների կողմից օգտագործումը սահմանափակված էր բացառապես 44-օրյա պատերազմի ընթացքում», իսկ դրանից առաջ օդային տարածքը փակ չէր, նախատեսված են բացառապես ապուշների համար: Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի վասալ պետությունը դարձա՞վ: Հետաքրքիր է` արդյո՞ք հայկական ավիացիան թռիչքներ է իրականացնում Ադրբեջանի տարածքով: Հարցը հռետորական է:
Ժամանակն է, որպեսզի հայաստանյան ընդդիմությունն էլ մտորի: Գուցե պետք է ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել, քան դահլիճը լքելն է: Ժամանակն է վերջ տալ շիզոֆրենիայի եւ հարբեցողության ալիքին, որը տիրում է որոշ հայ առաջնորդների գլխում: Իհարկե` գործող օրենսդրության շրջանակներում»,- գրել է նա: