Ինչո՞ւ է լռում քաղավիացիայի կոմիտեն՝ ՀՀ տարածքով Բաքու-Նախիջեւան չվերթներ թույլատրելու հարցի վերաբերյալ

0

Ադրբեջանական AZAL ավիափոխադրողը հայտարարել է, որ Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանի ավիաուղիները սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար:

«Այսուհետ AZAL-ն այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել առկա բոլոր օդային միջանցքները, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով անցնողները»,-նշել է ավիաընկերությունը:

Այս տեղեկությունը մտավախություն է առաջացրել հայ հասարակության շրջանում:

Հատկանշական է, որ նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց ռազմական աղբյուրները, նշել էին, որ Իրանը երեկվանից փակել է իր օդային տարածքն Ադրբեջանի օդուժի համար, որը Բաքու-Նախիջեւան ռազմական մատակարարումներ է իրականացնում:

Առավոտից NEWS.am-ը պարզաբանում ստանալու համար փորձում է կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի հետ, պարզելու համար, թե երբվանից է Երեւանը թույլ տվել Ադրբեջանին ուղեւորափոխադրումներ իրականացնել իր տարածքով դեպի Նախիջեւան, արդյոք սա նոր որոշում է, թե ավելի վաղ է եղել ուղղակի հիմա է Ադրբեջանը տարածում: Մինչ այս պահը քաղավիացիայի կոմիտեն որեւէ կերպ չի արձագանքում:

Leave A Reply

Your email address will not be published.