Սթիվ Ջոբսի կրտսեր դուստրը Փարիզում նորաձեւության շաբաթվա շրջանակներում առաջին անգամ պոդիում է բարձրացել

0

23-ամյա Իվ Ջոբսը՝ «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի կրտսեր դուստրը, Փարիզում նորաձեւության շաբաթվա ընթացքում առաջին անգամ պոդիում է բարձրացել՝ մասնակցելով ֆրանսիական Coperni ապրանքանիշի ցուցադրությանը։ Մոդելը պոիդում է բարձրացել նեոնային կանաչ տոպով եւ սեւ կարճ շրջազգեստով։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը, պայուսակը։

Ինստագրամյան էջում Իվը հրապարակել է ցուցադրությանը նախապատրատվելու ընթացքում արված լուսանկարներն ու պատմել իր հույզերի մասին․ «Չեմ կարող բառերով արտահայտել, թե որքան յուրօրինակ է այս հավաքածուն։ Ինձ համար պատիվ էր դառնալ Coperni-ի տեսալականի մասը»,- գրել է Իվը։

Ցուցադրությունն Իվի առաջին նվաճումը չէ մոդելային բիզնեսում։ Նախորդ տարվա դեկտեմբերին Ջոբսի դուստրը նկարահանվել էր Glossier ապրանքանիշի՝ բավական անկեղծ ֆոտոշարքում։

Leave A Reply

Your email address will not be published.