«Ոսկե ծիրան» 18-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումն ու հատուկ հյուրերը (ֆոտո)

0

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կայացավ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը: Միջոցառման մեկնարկից առաջ ներկաներն ու հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում ընկած հայ հերոսների հիշատակը:

Փառատոնի այս տարվա հատուկ հյուրերն են ամերիկացի հայտնի կինոռեժիսոր եւ սցենարիստ Փոլ Շրեդերը, որն արժանացավ պատվավոր՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակին, եւ իսրայելացի հայտնի ռեժիսոր, Բեռլինի «Ոսկե արջի» դափնեկիր, Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լափիդը, որին էլ շնորհվեց «Ոսկե ծիրանի» վարպետի մրցանակը: Վերջինի «Ահեդի ծունկը» ֆիլմով էլ տրվեց փառատոնի մեկնարկը:

«Ես շատ զարմացած եմ այս մրցանակի համար, շատ հաճելի անակնալ էր, ու ուրախ եմ ստանալ այս մրցանակը Հայաստանում»,-իր խոսքում նշեց ռեժիսորը,-«Արդեն երրորդ տարին է, ինչ փորձում եմ հասնել Հայաստան: Վերջապես ժամանակը եկավ, եւ ես այստեղ եմ: Իմ ֆիլմերում հաճախ եմ անդրադառնում հետպատերազմական ժանանակաշրջանին, դաժանությանը, վայրագությանը… Ինձ մոտ եւ այս ֆիլմում դա դառնում է առօրեականության մի մաս, եւ ես չեմ պատկերացնում եւ չեմ ցանկանում, որ այստեղ էլ այն դառնա առօրեականություն: Ես հուսով եմ՝ մեզ կմիավորեն ոչ թե կոնֆլիկտները, այլ՝ մեր ընդհանուր սերը դեպի կինոն»,-հավելեց նա:

Փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն, անդրադառնալով այս տարվա հատուկ հյուրերին, կարեւորեց աշխարհահռչակ մարդկանց ներկայությունը Հայաստնում՝ հատկապես մեր երկրի համար բարդ ժամանակաշրջանում. 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը տեւելու է մինչեւ հոկտեմբերի  10-ը: Այս տարի փառատոնն ունի նոր պաստառ, որի դիզայնը վստահվել է ֆրանսաբնակ դիզայներ Վահրամ Մուրադյանին: Պաստառի գաղափարն է փոխանցել միջանցիկություն, իրողութուն, որում մենք գտնվում ենք՝ հետպատերազմյան, հետքաղաքական իրադարձություններ, որոնք թողել ենք մեջքի հետեւում ու գնում ենք առաջ: Այն ներկայացնում է լույսը թունելի վերջում: Այն նաեւ խորհրդանշում է էկրանը:

Leave A Reply

Your email address will not be published.