Ո՞վ պետք է կանաչ թեյ չխմի
Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, В խմբի վիտամիններով, հանքային աղերով, տանինով եւ կոֆեինով։ Այդ թեյը կատարում է մաքրող եւ մանրէասպան գործառույթ, բայց մի շարք դեպքերում կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հավաստիացնում է սննդաբան Սվետլանա Ֆուսը (Ռուսաստան)։
Նրա խոսքով՝ կանաչ թեյ շատ չպետք է խմեն հղի կանայք, ինչպես նաեւ չպետք է թունդ թրմել այն, քանի որ պարունակում է կոֆեին եւ խանգարում է ֆոլաթթվի յուրացմանը։ Այդ նույն պատճառով այն չպետք է շատ օգտագործել գլաուկոմայի եւ հիպերտոնիայի ժամանակ։
Instagram-ի իր էջում մասնագետը գրել է, որ խորհուրդ է տրվում կանաչ թեյ խմել ոչ թե ուտելու ժամանակ, այլ դրանից մեկ ժամ հետո, քանի որ դրանում պարունակվող տանինը ազդում է օրգանիզմում երկաթի մակարդակի վրա եւ վատ է անդրադառնում կալցիումի եւ մագնիումի յուրացման վրա։
Կանաչ թեյը չպետք է խմեն նաեւ խոց եւ տասներկումատնյա աղիի հիվանդություն ունեցող մարդիկ, քանի որ տանինը կարող է գրգռել լորձաթաղանթը։
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս ըմպելիքի մեջ քաղցր չավելացնել, գնելիս ընտրել խոտը, այլ ոչ թե փաթեթիկներով թեյը։ Նաեւ օրական չպետք է մեկ լիտրից ավելի կանաչ թեյ խմել։