Պուտինն ու Էրդողանը քննարկել են նոր միջուկային էներգաբլոկների կառուցումը Թուրքիայում

0

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը քննարկել են Թուրքիայում նոր ատոմակայանների կառուցման հարցը, Անկարան որոշակի աշխարհագրական կետեր ունի, որտեղ մտածում է տեղակայել դրանք, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսկապես, խոսք եղել է: Եւ մենք երեկ ասացինք, որ խոսքը տնտեսության փաստացի նոր ճյուղի ձեւավորման մասին է: Իսկապես, նոր էներգաբլոկների կառուցման թեման բարձրացվել է, նշվել են կոնկրետ աշխարհագրական կետերը, որտեղ Թուրքիան նախատեսում էր դրանց ստեղծումը: Իսկ նախագահները խոսել են մեր համագործակցությունը շարունակելու հնարավորության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին` արդյո՞ք Էրդողանը Պուտինի հետ քննարկել է Թուրքիայում նոր ատոմակայանների կառուցման հնարավորությունը:

Պուտինն ու Էրդողանը ավելի վաղ բանակցություններ են վարել Սոչիում:

Leave A Reply

Your email address will not be published.