«Բարսելոնայի» եկամուտը կրճատվել է, ծախսը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1,136 միլիարդ եվրո

0

«Բարսելոնան» ներակայցրել է 2020-2021 թվականների ֆինանսական տարվա հաշվետվությունը։ Բյուջեում նախատեսված 828 միլիոն եվրո գործառնական եկամուտից ակումբը ստացել է 631 միլիոն եվրո։ Նախորդ տարվա համեմատ եկամուտը կրճատվել է 224 միլիոն եվրոյով կամ 26 տոկոսով, հաղորդում է ակումբի կայքը։

Նախորդ մրցաշրջանի համեմատ ծախսերն աճել են 19 տոկոսով՝ 955 միլիոն եվրոյից հասնելով 1 միլիարդ 136 միլիոնի, ինչը ռեկորդային է ակումբի պատմության մեջ։

«Բարսելոնայի» ֆինանսական կորուստը հասել է 505 միլիոն եվրոյի։ Ակումբի պարտքը 680 միլիոն եվրո է։

Ակումբում հույս ունեն «Կամպ Նոու» ստադիոն երկրպագուների մուտքի արգելքի վերացումից հետո ընթացիկ ֆինանսական տարում ապահովել մինչեւ 765 միլիոն եվրոյի եկամուտ։ Ծախսերը կկրճատվեն մինչեւ 784 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստների ընդհանուր աշխատավարձը կկրճատվի 31 տոկոսով։ Սպասվում է 5 միլիոն եվրոյի զուտ շահույթ։

Leave A Reply

Your email address will not be published.