Արտաշատի քաղաքապետը հեռացել է պաշտոնից. նա այլ աշխատանքի է անցնում

0

Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով  և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր  ծրագրեր՝ մեր սիրելի  համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում  լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային  առաջնահերթ խնդիրներ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար:

Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես  շարունակելու եմ  ողջ ներուժը ծառայեցնել  մեր բոլորի  սիրելի Արտաշատի  զարգացմանն ու հզորացմանը»:

Leave A Reply

Your email address will not be published.