Երբեք չեմ կարող հաշտվել դրա հետ». Գարիկ Մարտիրոսյանը Հայկոյի մահվան մասին

0

Երեկ կյանքից հեռացել է հայտնի երգիչ և կոմպոզիտոր Հայկոն։  Ողբերգությունն անտարբեր չի թողել ոչ ոքի։ Կորուստը հատկապես ծանր է արտիստի ընկերների ու մտերիմների համար։ Պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանն Ինստագարմյան էջում հրապարակում է արել՝ նշելով, որ Հայկոյի մահը մեծ կորուստ է հայկական մշակույթի համար։

«Հայկո, մենք քեզ սիրում ենք։ Եվ միշտ կսիրենք։ Ընկերներ, կյանքից հեռացել է լավ մարդ, տղանդավոր երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը։ Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Նոր հայեր» թիմի երաժշտական գործիքավորումների հեղինակը, հիանալի երաժիշտ, կոմպոզիտոր, անվահավանական խարիզմատիկ մարդ, 2007թ.-ի «Եվրատեսիլի» մասնակից։ Կենսասեր, արեւոտ ու լուսավոր մարդ, հուսալի ընկեր։ Չեմ կարողանում հավատալ, որ այլեւս մեզ հետ չես։ Եվ երբեք չեմ կարողանա համակերպվել դրա հետ։ Քեզ հետ այնքան բան ենք արել եւ այնքան բան ենք անցել միասին։ Հայկո ջան։ Դառը պահեր եւ ոգեւորված հաղթանակներ․ այդ ամենը եղել է քո կյանքում։ Իսկ հիմա դու չկաս։ Ինչքան սարսափելի է։ Մեծ կորուստ հայկական մշակույթի համար։ Մեծ կորուստ ինձ համար։ Լուսավոր հիշատակ։ Լույսը, որը դու ճառագում էիր, միշտ կմնա մեզ հետ։ Ես առհավետ կհիշեմ քո ձայնն ու քո ժպիտը։ Շնորհակալ եմ քեզ ամենի համար, երկնային արքայություն»,- գրել է Մարտիրոսյանը։

Leave A Reply

Your email address will not be published.