Ինչո՞վ է Իլհամը գալու հանդիպման

0

Սպասված անակնկալ։Եվ այսպիսով… Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի ՀՀ ի իշխանության հետ հանդիպման պատրաստակամության մասին, եթե նման հանդիպում կազմակերպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:Այդ մասին նա հայտարարել է France-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:Նրա խոսքով ՝ Բաքուն պատրաստ է վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը:Հետաքրքրաշարժ դասավորություններ են տեղի ունենում: Վստահ եմ, որ երկրների համանախագահները ճնշում են գործադրում Իլհամի վրա և ավելի վաղ մենք արդեն նշելեինք, որ նման հանդիպում անպայման կկայանա: Եվ ոչ այն պատճառով, որ Իլհամը «մեծահոգաբար» համաձայնեց, այլ որովհետև երկիր մոլորակի «մեծերին» վտանգավոր է անտեսել և Իլհամը դա քաջ գիտակցում է ։Ես բաց եմ թողնում հարցի բարոյական կողմը, քանի որ մշտական ծաղր, ծանակից և հակահայկական կատաղի դրսևորումներից հետո դժվարանում եմ պատկերացնել, թե ընդհանրապես ինչի՞ մասին կարելի է խոսել Ալիևի հետ, բայց այնուամենայնիվ:Որպեսզի հանկարծ ոչ ոք պատրանքներ չունենա, և որ մենք կրկին չսնվենք կեղծ թուրքական խաղաղասեր օրակարգով, ես ձեզ կհիշեցնեմ, թե ինչով է Իլհամը գալու հանդիպման։1․ Հայաստանի և Արցախի տարածքների թուրք-ադրբեջանական օկուպացիայի արդյունքների ճանաչում:2․ Արցախի անկախության գաղափարի մերժում և Ադրբեջանի սահմանների ճանաչում:3․ Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման համար՝ Սյունիքով միջանցքի (ճանապարհ) ապահովում:Այսպիսով, հիմա ուշադիր..․Եթե հանդիպումը կայանա, ապա սա նշանակում է միայն մեկ բան. Հայկական կողմը պատրաստ է ՔՆՆԱՐԿԵԼ կերոսինյան սուլթանի պահանջները:Հետևությունները թողնում եմ ձեզ։
Արման Աբովյանի ՖԲ էջից
https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/886287072279895

Leave A Reply

Your email address will not be published.