«Իմ արքայազնը ինձ կգտնի». Իլոնա Մկրտչյանի նոր ֆոտոշարքը՝ Մոխրոտի կերպարում

0

Դերասանուհի Իլոնա Մկրտչյանն օրերս նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում «Մոխրոտը» հեքիաթի հերոսուհու կերպարում է: Ֆոտոշարքի միտքը Իլոնայինն է եղել, իսկ լուսանկարների հեղինակը Վահագ Ավանեսյանն է:

Դերասանուհին ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին ու պատմել՝ ինչու է որոշել անդրադառնալ հենց Մոխրոտին:

«Վերջերս փորփրում էի արիխվս ու գտա մի տեսանյութ, որտեղ հենց այդ հերոսուհու դերում  էի՝ մեր առաջին դասարանի հանդեսի ժամանակ. այդ պահին էլ ֆոտոշարքի միտքն առաջացավ ինձ մոտ: Իրականում հետագայում էլ շատ մտքեր կան, որոնք կիրագործեմ՝ արդեն սցենարային նոր լուծումներով»,-պատմեց նա՝ հավելելով, որ Մոխրոտի կերպարն իրեն միշտ գրավել է լավատեսական մոտեցումներով.

«Հենց Մոխրոտի կերպարն ընտրեցի, որովհետեւ այնտեղ երազածին հասնելու հույսն ու հավատն իրագործվում են, եւ կարծում եմ՝ կյանքում էլ պետք է միշտ այդպես մտածել՝ որ երազանքներն անպայման իրականություն են դառնում, որքան էլ, որ չարը փորձի դրանք կանխել»:

Հեքիաթում Մոխրոտի կյանքը փոխվում է իր արքայազնին հանդիպելուց  հետո: Իլոնայի խոսքով՝ ինքն այս առումով փնտրտուքների մեջ չէ.

«Մոխրոտն էլ փնտրտուքների մեջ չէր, ու իր արքայազնը եկավ ու իրեն գտավ, ես էլ որոնումների մեջ չեմ. իմ արքայազնը ինձ կգտնի (ժպտում է)»:

Ինչ վերաբերում է դերասանուհու ներկայիս գործունեությանը՝ այս շրջանում նա առավել մեծ ուշադրություն է դարձնում մասնագիտական զարգացումներին.

«Առաջիկայում նպատակ ունեմ սովորել թատրոնի արվեստը, եւ արդեն գտել եմ ինձ համար ուսուցիչ՝ ի դեմս ռեժիսոր Կարո Բալյանի, որին շատ եմ սիրում: Վստահ եմ՝ իրենից կքաղեմ այն գիտելիքները, որոնք ցանկանում եմ եւ ինձ անհրաժեշտ են»,-նշեց նա:

Leave A Reply

Your email address will not be published.