Ար Քելիին մեղավոր են ճանաչել անչափահաս աղջիկների սեռական շահագործման մեջ
Նյու Յորքում ատենակալների դատարանն ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր, «Գրեմմի» եռակի մրցանակակի Ար Քելիին (Ռոբերտ Սիլվեստր Քելի) մեղավոր է ճանաչել նրան առաջադրված բոլոր հոդվածներով, հայտնում է The New York Times-ը։
Ռեփերը երկար տարիներ շարունակ շահագործել է կանանց եւ անչափահաս աղջիկների հանուն սեռական հարաբերության։
Դատավճիռը կհրապարակվի 2022թ․-ի մայիսի 4-ին։ Երաժիշտին սպառնում է ազատազրկում, ընդհուպ ցմահ ազատարկում։ Երգչի փաստաբանը հայտնել է, որ իր վստահորդը պատրաստվում է վիճարկել դատարանի որոշումը։
Ար Քելիի նկատմամբ դատական գործընթացը սկսել է օգոստոսին։ Դատարանում հանդես է եկել 45 վկա։ Տուժողները հայտարարել են Ար Քելիի կողմից սեռական եւ ֆիզիկական բռնության մասին, այն մասին, որ նա իրենց փակի տահ է պահել իրենց կամքին հակառակ, շանտաժի ենթարկել եւ վերահսկել իրենց կյանքը։ Բազմաթիվ տուժողներ հանցագործության կատարման պահին անչափահաս են եղել։