Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել

0

«Սիլկեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը վնասվածք է ստացել «Վայլեի» դեմ ֆուտբոլի Դանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խաղում «Սիլկեբորգն» արտագնա հաղթանակ է տարել 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ Անդրե Կալիսիրն այս տարվա մայիսին հունական «Ապոլոն Սմիրնիսից» էր տեղափոխվել դանիական ակումբ, որի հետ կնքել է 2.5 տարվա պայմանագիր:

Leave A Reply

Your email address will not be published.