Վրացի շախմատիստուհին դատական հայց է ներկայացրել «Թագուհու քայլը» սերիալի հեղինակների դեմ

0

Վրացի շախմատիստ Նոնա Գապրինդաշվիլին «Թագուհու քայլը» (The Queen’s Gambit, 2020) մինի-սերիալում էպիզոդներից մեկի պատճառով ԱՄՆ-ում հայց է ներկայացրել Netflix-ի դեմ։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է վրացական «BLB» փաստաբանական ընկերության գործընկեր Մայա Մցարիաշվիլին, որը ներկայացնում է շախմատիստուհու շահերը։ 

Շախմատիստուհին Netflix-ից 5 միլիոն դոլարի չափով փոխհատուցում է պահանջում։ Մցարիաշվիլիի խոսքով՝ էպիզոդներից մեկում, որը վերաբերում է 1968թ․-ին, մեկնաբանն ասում է, որ կա Նոնա Գապրինդաշվիլի անունով շախմատիստուհի, որը երբեք չի խաղացել տղամարդ շախմատիստների հետ։

Հայցվորները պնդում են, որ արդեն 1968թ․-ին Գապրինդաշվիլին խաղացել է աշխարհի ավելի քան 50 շախմատիստի, այդ թվում Դրագոլյուբ Վելիմիրովիչի, Սվետոզար Գլիգորիչի, Բորիս Սպասկիի եւ Միխայիլ Տալի հետ։

«Netflix-ը լկտիաբար եւ գիտակցաբար ստել է մարզիկի նվաճումների մասին՝ «դրաման մեծացնելու համար»՝ տպավորություն ստեղծելով, թե մտացածին հերոսուհին կարող էր անել այն, ինչ ի վիճակ չէին այլ կանայք, այդ թվում Գապրինդաշվիլին։ Արդյունքում պատմությունը, որը պետք է ոգեշնչեր կանանց՝ նրանց ցույց տալու համար աղջկա, որը միջազգային մրցաշարերի ընթացքում մրցակցում է տղամարդկանց հետ, նվաստացրել է իրական կնոջ։ Նրան, ով առաջատար է դարձել եւ իրականում համաշխարհային մակարդակի խաղերում հաղթել է տղամարդկանց»,- հայտարարում են իրավաբանները։

Netflix-ը շախմատիստուհու պահանջներն անհիմն է համարում։

Leave A Reply

Your email address will not be published.