Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես նաև ազդելեւ է պաշտոնյանների համար։ Անահիտ Ավանեսյան

0

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում վարակված չլինելու մասին պարբերաբար՝ 14 օրը մեկ, հավաստիացնելու պահանջը, հայտարարեց. «14 օրը մեկ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է, այո, կարող էինք թեստավորման պահանջը դնել 1, 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք ինկուբացիոն շրջանի ռացիոնալ թիվ և խնդրում ենք, որ մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք եւ հակացուցում ունեցող քաղաքացիները: Հակացուցումների համար քաղաքացիներին պետք է տրվի տեղեկանք, լինում են ժամանակավոր հակացուցումներ եւ բացարձակ հակացուցումներ: Եթե քաղաքացին ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը թույլ կտա քաղաքացուն անընհատ չթեստավորվել: Երբ որ սրման ընթացքը կանցնի, նա կարող է հանգիստ պատվաստվել: Կանոնը գործում է բոլորի համար, թե հանրային, թե մասնավոր սեկտորում ընդգրկված քաղաքացիների համար»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ պետական ապարատի աշխատողները, առաջին հերթին պաշտոնյաները առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, արդեն երկու ամիս ակտիվ պատվաստվում են: «Մենք այսօր ունենք պետական ապարատում պատվաստումների առնվազն 70 տոկոս ցուցանիշ»,- ասաց Ավանեսյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ օգոստոսի վերջի դրությամբ այդ թիվը 85 % է, իսկ հոկտեմբերի 1-ին այն կհասնի 100 տոկոսի: Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը հավասարապես ազդելու է նաեւ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Leave A Reply

Your email address will not be published.