Դատարանը մերժել է բռնաբարության մասին հայցը Մերիլին Մենսոնի դեմ

0

ԱՄՆ-ում դատարանը վաղեմության ժամկետի լրանալու հիմքով մերժել է Ջեյն Դոուի հայցը, որը 52-ամյա Մերիլին Մենսոնին մեղադրել էր սեռական բռնության մեջ։ Այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով իրավաբանական փաստաթղթերը, որոնք հայտնվել են պարբերականի տրամադրության տակ։

Ջեյն Դոուն (անունը փոխված է), որը ռոք երաժիշտի դեմ դատական հայց է ներկայացրել, պնդում է, որ վերջինս իրեն բռնաբարել է, երբ ինքը գնացել է նրա մոտ՝ վերադարձնելու տան բանալին։ Կնոջ խոսքով՝ իր նկատմամբ բռնություն գործադրելու ընթացքում ինքը դեմքով դեպի հատակն է եղել։ Նա պնդում էր, որ երաժիշտը բռնաբարությունից հետո սպառնացել է սպանել նիրեն։ Դոուն Մենսոնից վնասի փոխհատուցում էր պահանջում։

Այժմ կինը 20 օր ունի՝ նորից հայց ներկայացնելու համար։ Դոուի փաստաբանները կարծում են, որ իրենց վստահորդն ունի բոլոր շանսերը՝ գործը հաղթելու համար։

«Մերիլին Մենսոնը ցանկանում է մեր վստահորդին ստիպել լռել եւ չխոսել բռնաբարության մասին։ Նա փորձել է տեխնիկական փաստարկներ օգտագործել՝ նրա գործն ամբողջությամբ փակելու համար։ Դատավորը մանրամասն վերլուծել է գործը եւ արդարդացիորեն որոշել, որ այն կարող է շարունակվել, եթե Դոուն փոփոխություններ կատարի իր հայտարարության մեջ՝ որոշ լրացուցիչ մանրամասներ ավելացնելու համար։ Մենք մտադիր ենք մոտակա ժամկետում կատարել ուղղումներն ու ներկայացնել այդ մանրամասները եւ անհամբերությամբ սպասում ենք Մենսոնին ստիպելուն պատասխան տալ սեփական գործողությունների համար»,- հայտարարել են նրանք։

Leave A Reply

Your email address will not be published.