Վիճաբանություն, կրակոց՝ «Եռաբլուր»-ի մուտքի մոտ. հայտնաբերվել է կրակված պարկուճ
Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ հնչել է կրակոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված վայրում դեռևս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը և Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 կրակված պարկուճ։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Լորիս Կ-ին, հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը, ինչպես նաև Toyota մակնիշի ավտոմեքենան, այն վարած վարորդին և ուղևորին հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել նաև, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու։