Հոդատապի դեղը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի եւ գրիպի դեմ

0

Հոդատապը բուժող պրոբենեցիդը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի եւ գրիպի դեմ պայքարում։ Այս մասին նշվում է Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Պրոբենեցիդը ճնշում է վիրուսի բազմացման պրոցեսը վարակված բջիջներում՝ դրանով իսկ կանխելով դրա տարածումը օրգանիզմում։ Գերմանամկների վրա կատարված կլինիկական հետազոտությունների ընթացքում Ջորջիայի համալսարանի եւ TrippBio ընկերության գիտնականները պարզել են, որ դեղամիջոցը կարելի է կիրառել որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի եւ գրիպի դեմ վարակվելուց առաջ կամ հետո։

Բջիջներում նկատվել է նաեւ պրոբենեցիդի արդյունավետություն մարդու շնչառական-սինցիտիալ վիրուսի դեմ։

Բացի ուղղակի ազդեցությունից՝ պրոբենեցիդը կարող է բարձրացնել այլ դեղամիջոցների ազդեցության արդյունավետությունը, նշում են հետազոտողները։ Արդեն այժմ այն օգտագործում են, որպեսզի ուժեղացնեն որոշ հակաբիոտիկների ազդեցությունը։

Ներկայում գիտնականները փորձում են հաշվարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղամիջոցի առավել արդյունավետ չափաբաժինը, մեկ տարվա ընթացքում կսկսվեն դրա կլինիկական փորձարկումները։

Leave A Reply

Your email address will not be published.