Իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր հայտարարի են եկել
Ազգային ժողովում իշխանությունն ու ընդդիմությունն ընդհանուր հայտարարի են եկել Սյունիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի, գլխավոր դատախազի, ՊԵԿ նախագահի և պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնեց «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի փոխանցմամբ՝ այժմ քննարկվում է քննարկումը կազմակերպելու օրվա և ժամի հարցը։ Հիշեցնենք` ըստ ՀՀ ԱԱԾ-ի, ադրբեջանական ոստիկանությունը Որոտանի հատվածում անցակետ է տեղադրել և իրանական բեռնատարներից տարանցման գումար է գանձում։