Յուրգեն Կլոպ․ Ես ուրախ չեմ Ռոնալդուի վերադարձին «Մանչեսթեր Յունայթեդ»

0

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ես ուրախ չեմ Ռոնալդուի վերադարձին «Յունայթեդ»։ Ցավոք, նա լավ խաղացող է։ Ինձ զարմացրեց այս տեղափոխությունը։ Ես պատկերացում չունեի, որ կարող է Ռոնալդուն հեռանալ «Յուվենտուսից» եւ շատ զարմացա։ Սա ազատ աշխարհ է։ Նրանք կարող ենք անել՝ ինչ ցանկանան»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերադարձը նշանավորեց երկու գոլով «Նյուքասլի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթեց 4։1 հաշվով։

Leave A Reply

Your email address will not be published.