Լոս Անջելեսում անհետացել է «Բժիշկ Ով» սերիալի աստղը

0

Դերասանուհի Տանյա Ֆիարը, որը բրիտանական «Բժիշկ Ով» սերիալում կատարել է բժիշկ Ջեյդ Մաքինթայրի դերը, կորել է Լոս Անջելեսում։ Այդ մասին Twitter-ում հայտնել է նրա ընկերուհին։

Հաղորդագրությունում նշվում է, որ Տանյային վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 9-ին Լոս Անջելեսի Հոլիվուդ Բոուլ շրջանում։ Հաղորդագրությունը տարածվել է Twitter-ում։

Տանյայի վերջին հրապարակումը թվագրված է օգոստոսի 30-ով․ նա հրապարակել է իր լուսանկարը, որում պատկերված է բեմում սթենդափ շոուի ընթացքում։

«Իմ առաջին @hahacafecomedy շոուն, այնքան ուրախ էր։ Մինչ այժմ չեմ կարողանում հավատալ, որ ինձ բախտ է վիճակվել բեմը կիսել լեգենդների հետ»,- լուսանկարը մակագրել էր նա։

Leave A Reply

Your email address will not be published.