Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են. նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի․ Ռազմիկ Թևոնյան

0

Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Ռազմիկ Թևոնյանը մարզպետարանի ֆեյսբուքյան էջում վստահեցրել է, որ իր հրաժարականի պատճառի շուրջ վարկածներն իրականությանը չեն համապատասխանում։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից», — գրել է Թևոնյանը:

Leave A Reply

Your email address will not be published.