«Ոճային զույգ». Յուլյա Ֆինկն՝ ամուսնու հետ

0

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, ոճային կերպարում է։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց դրական խոսքեր են ուղղել․ «Հրաշալի զույգ եք, գեղեցիկ ընտանիք», «ոճային ու հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերից մեկում նա պատկերված էր որդու հետ։ Դերասանուհին կրում էր սեւ բլուզ, շրջազգեստ, ամառային սանդալներ, իսկ կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու ոճային պայուսակը։ «Երեւանի շոգ ու կանաչ գրկում», — հրապարակումը մակագրել էր երկու որդիների մայրիկը։

Leave A Reply

Your email address will not be published.