Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 669 նոր դեպք. Մահացել է 12 քաղաքացի

0

Հայաստանում սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 669 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247666 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1600933 վերջին մեկ օրում` 6783 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10111 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 71-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 231406 անձ` վերջին մեկ օրում 586 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4979 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է:

Leave A Reply

Your email address will not be published.