Ալեքսանյանն ու Չալյանը չեն մասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

0

Հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայանալու է Ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է մասնակից երկրներին եւ մարզիկներին: Հայաստանի թիմը ներկայանալու է հետևյալ կազմով՝

Ազատ ոճ

Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):

Հունահռոմեական ոճ

Նորայր Հախոյանին (55 կգ), Գեւորգ Ղարիբյանին (60 կգ), Հրաչյա Պողոսյանին (63 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Մալխաս Ամոյանին (72 կգ), Գեղամ Թորգոմյանին (82 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ) եւ Դավիթ Օվասափյանին (130 կգ):

Առաջնությունը բաց կթողնեն Կարապետ Չալյանը (77 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Վերջիններս ներառված չեն Հայաստանը ներկայացնող թիմում:

Leave A Reply

Your email address will not be published.