«Տոտենհեմը» կտուգանի հավաքականներին միացած 3 խաղացողների

0

Լոնդոնի «Տոտենհեմը» կտուգանի 3 ֆուտբոլիստների, որոնք խախտել են ակումբի արգելքն աշխարհի առաջնության ընտրական խաղերի համար ազգային հավաքականներին միանալու վերաբերյալ, տեղեկացնում է Sky Sports-ը:

Անգլիական ակումբի պահանջը չեն կատարել արգենտինացիներ Ջովանի Լո Չելսոն ու Կրիստիան Ռոմերոն և կոլումբացի Դավինսոն Սանչեսը:

Լո Չելսոն ու Ռոմերոն Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմում դաշտ էին դուրս եկել բրազիլացիների միջև 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 6-րդ տուրի սկանդալային հանդիպմանը, որն անավարտ էր մնացել: Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգան ակումբներին արգելել էր խաղացողներին ուղարկել այն միջազգային խաղերին, որոնք անցկացվում են Մեծ Բրիտանիայի կորոնավիրուսային «կարմիր ցուցակի» երկրներում:

Leave A Reply

Your email address will not be published.