Տոպը՝ սեզոնի ամենաթրենդային վերնաշապիկի համադրությամբ. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ տոպ է կրում, որը համադրել է սեզոնի ամենաթրենդային՝ ատլասե վերնաշապիկի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցն ու ականջօղերը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, թափանցիկ վերնազգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհին բարձրակրունկներ էր ընտրել։ Նրա ոճային կերպարն ամբողջացնում էր նորաձեւ գոտին։ Աստղիկն արձակել էր մազերը, նախապատվությունը տվել ընդգծված շպարին։