Գերիները կներեն չվերադառնալու, իսկ վիրավորները՝ չառողջանալու համար

0

Օգորստոսի 1-ից բուժհաստատությունները հրաժարվում են պետպատվերով սպասարկել  շահառուներին: Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել։ Օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Կայքը հրապարակել է փաստաթուղթ որով պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը տեղեկացնում է, որ պետպատվերով վիրահատություները հետաձգեն և հերթագրումն իրականցնեն 2022թ-ին: Ըստ լրատվամիջոցի՝ դա վերաբերում է նաև 44 օրյա պատերազմում վիրավորում ստացածներին:

Ստացվում է, որ նախարարությունը օգոստփոսից սկսած վիրահատության կարիք ունեցողների բուժումը հետաձգում է ամենաքիչը 6 ամսով, իսկ ո՞վ է լինելու դրա պատասխանատուն: Մեղավորներ, այս իշխանությունում, իհարկե չկան: Իսկ ինչ կլիներ, եթե զինծառայողը չմեկներ պատերազմ՝ ասենք, նշելով, որ համազգեստ չունի, սնունդը դեռ «ելակովին» չի անցել և այլն: Նախարարության այս անպատասխանատու մոտեցումը հասկանալի է։ Արդեն սովորել ենք, որ չարածի, չկարողացածի պատասխանատու չուենք: Չի կարելի պնդել, թե 8 ամսում սպառված պետպատվերի գումարը նպատակին չի ծառայել, համենայնդեպս, նման փաստեր չկան: Բայց հստակ է, որ եթե սպառվել է պետք է այլ միջոցներ տրամադրել, ի վերջո գործ ունենք մարդկային կյանքի հետ:  ԱՆ բազմից վերահաստատել է, որ մարդկայն մահերն արժեք չունեն այս կառույցի համար: Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը խորհուրդ էր տալիս մանկական դագաղների բիզնեսով զբաղվել,  ներկայիս նախարարի պաշտոնավորման ընթացքում էլ 44 օրյա պատերազմի զոհերի դիերը պարկերով հայտվեցին հատակին:

Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ԱՆ-ից պատասխանել էին, որ կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի  համար ծախսվում է 750 000 դրամ, այն դեպքում, երբ մասնագետների հաշվարկով 250 000-ի էլ չի հասնում: Գուցե յուրաքանչյուր հոսպիտալացված մեկ հիվանդի գումարի մնացյալ մասն էլ փոխանցվի մեկ ուրիշի կյանքը փրկելուն: Կամ օրինակ՝ նախարարությանը տրվող մնացյալ ամիսների պարգևավճարները հատկացվեին քաղաքացինեի և հատկապես պատերազմի մասնակիցների առողջության վերականգմանը: Թե՞,  ինչպես գերության մեջ գտնվողները իշխանությանը կներեն մի քանի ամիս ավելի Բաքվի բանտեում մնալու համար, այնպես էլ վիրավորները կներեն մի քանի ամիս ուշ առողջանալու, կամ ուշանալու պատճառով չառոջանալու համար:

Leave A Reply

Your email address will not be published.