Սուրեն Պապիկյան․ Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրենց խաղողն իրացնել

0

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիտում որոշեց ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ կատարել:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս որոշումը վերաբերում է մթերումների համար կառավարության  կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմաններին. «Այս փոփոխություններից ամենանշնակալիցն այն է, որ խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը երկարացրել ենք 1 տարուց մինչեւ 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը երեք ամսից մինչեւ 1 տարի: Սա հնարավորություն է տալու, որ խաղաղ մթերողները ավելի անկաշկանդ եւ մեծ ծավալներով մթերեն, մյուս կողմից նրանք հնարավորություն կունենան գյուղացիներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց: Ինչպես նաեւ հնարավորություն ունենան ապագայում ավելի շատ խաղող արտահանել»,-ասաց նա:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա. «Հույս ունենք մինչև տարեվերջ ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները: Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե Հայաստանում չեն լինելու խաղողագործներ, որոնք չեն կարողանալու իրենց խաղողն իրացնել: Նա դիմեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին՝ նշելով, թե նախարարությունն ամենօրյա ռեժիմով պետք է աշխատի, որ չլինեն փակված փողոցներ, ակցիաներ: «Հիմնավորված որևէ ակցիա չպետք է տեղի ունենա, ու դա Ձեր պատասխանատվության դաշտում է»,-ասաց նա:

Leave A Reply

Your email address will not be published.