Արթուր Խաչատրյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

0

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նախագահի տեղակալ է ընտրել:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը նախագահում է ՔՊ խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, իսկ նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձևի, պատկանում է «Հայաստան» խմբակցությանը, որն էլ առաջադրել է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Այսօր քննարկվել է նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: Նախագահի տեղակալի պաշտոնի համար թեկնածու առաջադրելու իրավունքը դարձյալ «Հայաստան» խմբակցությանն է: Քննարկման արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժի թեկնածուն չի ընտրվել տվյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ: Դոնթի բանաձևի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությանը տրվել է 5-օրյա ժամկետ՝ նոր թեկնածու առաջադրելու համար:

Leave A Reply

Your email address will not be published.