Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:«Նրանց հրավիրելու ենք ոլորտի առաջնահերթություններն ու հետագա համագործակցության հարցեր քննարկելու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ համագործակցության կետեր ունենք»,- ասաց Թովմասյանը: