Այսօրվա իշխանությունները հետապնդում են իրականացնում այն անձանց և ուժերի նկատմամբ, որոնք հակադրվում են այսօրվա կառավարման համակարգին

0

«Այսօրվա իշխանությունները հետապնդում են իրականացնում այն անձանց և ուժերի նկատմամբ, որոնք հակադրվում են այսօրվա կառավարման համակարգին։ Իշխանություններն ուզում են տոտալ մենիշխանություն կազմակերպել ՀՀ-ում։ Սա հակաօրինական երևույթ է, պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի։ Անկասկած, «Հայաստան» դաշինքի գործունեության ընթացքում համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ», — այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորմանն, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ իշխանությունները օտարի օրակարգի սպասարկմամբ են զբաղված․

«Ունենք 3 պատանդառված պատգամավոր, պատգամավորության 5 պատանդառված թեկնածու, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ քրգործերով «Հայաստան» դաշինքին ու ընդդիմությանն աջակցած անձանց ապօրինի հետապնդումներ։ Այս իշխանությունը՝ Հայաստանին պարտության տարած, դավադիր պատերազմում ներքաշած, այսքան կորուստներ բերած և, ըստ էության, օտարի օրակարգը սպասարկող իշխանությունը, հետևողականորեն պայքար է մղում հայրենիքի պաշտպանների նկատմամբ։ Ոչ ավել, ոչ պակաս, դիկտատուրա հաստատելու գործողություններ է կատարում, ու չի էլ խորշում այս մասին բարձրաձայն արտահայտվելուց», — ասաց Մինասյանը։

Leave A Reply

Your email address will not be published.