Ռուս խաղաղապահները շարունակում են անվտանգության ապահովման առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման եւ երթեւեկության, սննդամթերքի եւ տարբեր ապրանքների փոխադրման անվտանգության ապահովմանն ուղղված առաջադանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բացի այդ, Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի դիտորդական կետերի անձնակազմը պարբերաբար մարտական պատրաստության միջոցառումներ եւ վարժանքներ է անցկացնում՝ խախտումների, ինչպես նաեւ դիտակետի վրա հնարավոր հարձակումների կանխման համար:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարյովը պատմել է Լեռնային Ղարաբաղում իր ծառայության եւ դիտորդական կետում առաջադրանքների կատարման, կյանքի, կենցաղի եւ ժամանցի մասին:
«Նա ժամկետային ծառայությունը սկսել է 2017 թվականին եւ վեց ամիս անց պայմանագիր է կնքել: Ներկայումս այդ ծառայության հինգերորդ տարին է: Հունվարին տեղեկություն հասցրեցին Լեռնային Ղարաբաղ երկարաժամկետ գործուղման նախապատրաստման մասին` ռուսական խաղաղապահ զորախմբում առաջադրանքներ կատարելու համար: Գործուղման մեկնելը կամավոր էր: Գործուղման նախապատրաստումը տեւեց երեք ամիս: Հպարտ եմ, որ գործուղման եմ եկել Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում: Մեր զինված ուժերը հասարակության մեջ ասոցացվում են հետևեւալ արտահայտությամբ. «Որտեղ մենք ենք, այնտեղ ԽԱՂԱՂՈւԹՅՈՒՆ է»»,- ասաց Իվան Զոլոտարյովը:
«Լեռնային Ղարաբաղ ժամանելուն պես ինձ զարմացրին այն պայմանները, որոնք ստեղծվել էին ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ առաջադրանքների կատարման համար, սոցիալական ապահովության մակարդակը, ժամանցի եւ սպորտային հարմարությունների կազմակերպումը: Ընտանիքս դրական է վերաբերվում մասնագիտությանս ընտրությանը, ծնողներս հպարտ են, որ այսքան տարի ծառայում եմ բանակում: Հայրս զինվորական է, պապս` զինվորական: Նրանք աջակցեցին ինձ Լեռնային Ղարաբաղ գործուղման իմ ընտրության հարցում: Տեղի բնակչությունը մեզ վերաբերվում է դրական եւ հարգալից: Ես ինքս բազմիցս երախտագիտության խոսքեր եմ լսել տեղի բնակիչների կողմից, որ մենք խաղաղություն ենք բերում նրանց տարածքում»,- պարզաբանեց Իվանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:
Հարմարավետ, ժամանակակից պայմաններ են ստեղծվել դիտակետերում ծառայության կազմակերպման, առօրյա կյանքի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության եւ հանգստի համար:
Յուրաքանչյուր քաղաքի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզասրահ, բաղնիք, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան եւ մթերային պահեստ: