Ոստիկանությունում քրեական դատավարության օրենսգրքին չեն տիրապետո՞ւմ, թե՞․․․
Ոստիկանությունում քրեական դատավարության օրենսգրքին չեն տիրապետո՞ւմ, թե՞ իրենց իրենց համար գրված նոր օրենսգիրք ունեն։ Հուլիսի 21-ին ոստիկանությունը Երևան քաղաքում, իսկ հետագայում նաև մարզերում անցավ ուժեղացված ծառայության և խուզարկության ենթարկեց քաղաքի մի շարք ավտոմեքենաներ։ Հաջորդ օրը ոստիկանության կայքում հրապարակվեց տեսանյութ, ըստ որի խուզարկության արդյունքում հայտնաբերված սառը զենքերի մասով հարուցվեց 8 քրեական գործ։
Vesti.am հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ «Ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է հնարավորություն տալիս, ուժեղացված ծառայություն իրականացնելիս, առանց դատարանի թույլտվության խուզարկություն իրականացնել։ Խնդրում եմ նշել ուժեղացված ծառայություն իրականացնելու օրինական հիմքերը։ Հարցերին ի պատասխան ոստիկանությունից հայտնել են․ «Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի ՝ դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստաին, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանփակման հետ կապված քննչական գործողությունները․․․․»
Նշենք, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի՝ ավտոմեքենան հավասեցված է բնակարանին և խուզարկել թույլատրվում է միայն դատարանի համապատասխան որոշման հիման վրա։ «46) բնակարան` շենք կամ շինություն, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը: «Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը».
Հարց է առաջանում, ոստիկանություը չի տիրապետում քրեական դատավարության օրենսգրքի՞ն, թե՞․․