«Մեքսիկական առավոտ». Յուլյա Ֆինկի ոճային լուքը

0

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երկու երեխաների մայրիկը սպիտակ շորտ է կրում, բաց կապույտ վերնաշապիկ։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը հավաքել է մազերը, աքսեսուարներ ընտրել՝ արեւային ակնոց, գլխազարդ։ «Մեքսիկական առավոտ»,- մեկնաբանություններում գրել է նա։  

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին պատկերված էր զույգ որդիների հետ։ Կադրերն արվել էին Երեւանում զբոսանքի ընթացքում։ Երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ էր ընտրել, նույն գույնի հեծանվային շորտ։ Նա արեւային ակնոց էր կրում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել․ «Կյանքի իմաստը երեխան են», «հրաշքներ»։

Leave A Reply

Your email address will not be published.